«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն խոսել է իսպանական Պրիմերայում թիմի հեռանկարների մասին:
«Այո, մենք կարող ենք չեմպիոն դառնալ: Առջևում շատ խաղեր ու միավորներ կան:
Եթե մենք հիմա ձեռքներս թափ տանք, պորֆեսիոնալիզմի տեսանկյունից դա ճիշտ չի լինի, դա անարգանք կլինի երկրպագուների նկատմամբ: Մենք պետք է շրջենք իրավիճակը», - Լանգլեի խոսքերն է մեջբերել Marca-ն:
2020/21 մրցաշրջանում «Բարսելոնան» Պրիմերայում անցկացրած 8 խաղից հետո 11 միավորով 12-րդն է մրցաշարային աղյուսակում և առաջատար «Ռեալ Սոսյեդադին» զիջում է 12 միավորով: