«Յուվենտուսը» հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ֆերենցվարոշի» դեմ խաղի հայտացուցակը: 21 ֆուտբոլիստից բաղկացած ցանկում տեղ չի գտել թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը:
«Յուվենտուսի» հայտացուցակը.
Շչեսնի, Պինսոլյո, Իսրաել, Դե Լիգտ, Ալեքս Սանդրո, Դանիլո, Կուադրադո, Դրագուշին, Ֆրաբոտտա, Արթուր, Ռեմսի, Մակկեննի, Կյեզա, Ռաբիո, Բենտանկուր, Բերնարդեսկի, Պորտանովա, Կուլուշևսկի, Ռոնալդու, Մորատա, Դիաբալա:
«Յուվենտուս» - «Ֆերենցվարոշ» խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով՝ կեսգիշերին: