TotalFootball.am


25.11.20 01:56

[ՎԻԴԵՈ] «Բարսելոնան» ջախջախեց «Դինամո Կիևին», Բրեյթուեյթը՝ դուբլի հեղինակ


ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում G խմբում «Բարսելոնան» ջախջախեց Կիևի «Դինամոյին»: Խաղը կայացավ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում և ավարտվեց 4-0 հաշվով:

Առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին: 52-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Դեստը: 5 րոպե անց «կապտանռնագույնների» առավելությունը կրկնապատկեց Մարտին Բրեյթուեյթը: 70-րդ րոպեին Մարտինը դուբլ ձևակերպեց: Խաղի վերջնական հաշիվը 92-րդ րոպեին ձևակերպեց Գրիզմանը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 12 միավորով միանձնյա գլխավորում է խումբը:

Խմբի մյուս խաղում «Յուվենտուսը» 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Ֆերենցվարոշից»: Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեցին հյուրերը: 35-րդ րոպեին Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը: Իսկ 92-րդ րոպեին Մորատան հաղթանակ պարգևեց «ծեր սինյորային»:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0