Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում G խմբում ընդգրկված «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ֆերենցվարոշին»: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ թուրինյան թիմի:
«Ծեր սինյորայի» կազմում գոլերից մեկը հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն: Ինչպես հաղորդվում է թվիթերյան OptaPaolo միկրոբլոգում՝ Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակեց Չեմպիոնների լիգայի տնային խաղում իր 70-րդ գոլը և հավասարվեց այդ ցուցանիշով ռեկորդակիր Լիոնել Մեսսիին: