Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ է դարձել ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղում (4-0):
Նրա ակտիվում այժմ ՉԼ 12 խաղում 16 գոլ է («Բորուսիայից» բացի Հոլանդը ՉԼ-ում գոլեր է խփել նաև «Զալցբուրգի» կազմում): Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 15 գոլի նշակետին նորվեգացին հասել է պատմության մեջ ամենաարագը: Հոլանդացի Ռուդ վան Նիստելրոյին (ՊՍՎ, «Մանչեսթեր Յունայթեդ») 19 խաղ էր պետք եղել 15 գոլ խփելու համար, ինչպես նաև իսպանացի Ռոբերտո Սոլդադոյին («Վալենսիա»): Հարի Քեյնից («Տոտենհեմ») դրա համար պահանջվել էր 20 խաղ:
Կրիշտիանու Ռոնալդուն 15 գոլ է խփել 51 խաղում, Լիոնել Մեսսին՝ 29, Ռոբերտ Լևանդովսկին՝ 25: