ՖԻՖԱ-ն պաշտոնական կայքում հրապարակել է տարվա արդյունքներով լավագույն դարպասապահի կոչմանը հավակնող ֆուտբոլիստների ցանկը:
Հավակնորդները՝
Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուա («Ռեալ»), Կեյլոր Նավաս (ՊՍԺ), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»):
Անցած մրցաշրջանում Ալիսոնը «Լիվերպուլի» կազմում հաղթեց ԱՊԼ-ն, Կուրտուան «Ռեալի» հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն, Նավասը՝ ՊՍԺ-ի հետ Ֆրանսիայի չեմպիոն: Նոյերը «Բավարիայի» հետ թրեբլ ձևակերպեց, իսկ Օբլակն՝ «Ատլետիկոյի», Տեր Շտեգենը՝ «Բարսելոնայի» հետ մնացին առանց տիտղոսների: