«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան լուրին: «Նապոլիի» ու Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մահացել է սրտի կաթվածից 60 տարեկանում:
«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս ընկերոջ, և աշխարհը հրաժեշտ է տալիս հավերժ հանճարի: Լավագույններից մեկն աշխարհում: Աննկրկնելի հրաշագործ: Նա հեռացավ չափազանց շուտ, բայց թողնում է հսկայական ժառանգություն ու դատարկություն, որը երբեք չի լցվի: Հանգչիր խաղաղությամբ, աս: Դու երբեք չես մոռացվի», - գրել է Ռոնալդուն «Թվիթերի» իր էջում: