«Նապոլին» որոշել է անվանափոխել տնային մարզադաշտը: Այս մասին հաղորդում է AS-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ նեապոլիտանական ակումբը «Սան Պաոլո» մարզադաշտը կանվանի ի հիշատակ ակումբի լեգենդար նախկին հարձակվող Դիեգո Մարադոնայի, որն անժամանակ հեռացավ կյանքից: Այս տեղեկությունը հաստատել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մագիստրիսը:
Հիշեցնենք, որ «Նապոլիի» ու Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մահացել է նոյեմբերի 25-ին սրտի կաթվածից, 60 տարեկանում: