Անգլիական Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները բաժանվել են դասակարգերի, որոնց համապատասխան հանվում են մարզադաշտ երկրպագուների մուտքի արգելքները: 10 թիմ կարող են խաղերին թողնել ոչ ավելի, քան 2000 երկրպագուի, մնացած 10 թիմերը խաղերը կանցկացնեն առանց հանդիսականի: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Ակումբները, որոնց թույլատրվել է տնային խաղերն անցկացնել սահմանափակ քանակով երկրպագուներով (2000 մարդ)՝
«Տոտենհեմ», «Չելսի», «Վեսթ Հեմ», «Քրիսթալ Փելաս», «Ֆուլհեմ», «Լիվերպուլ», «Էվերթոն», «Բրայթոն», «Սաութհեմփթոն»:
Ակումբները, որոնց արգելել են երկրպագուներին մարզադաշտ թողնել՝
«Ասթոն Վիլա», «Վուլվերհեմփթոն», «Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Նյուքասլ», «Լիդս», «Վեսթ Բրոմվիչ», «Շեֆիլդ», «Լեսթեր», «Բարնլի»: