«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը լրջորեն կպատժվի ակումբի կողմից ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղում (0-2) հեռացվելու համար: Այս մասին հաղորդում է Tuttomercatoweb-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:
Չիլիացին խոշոր տուգանք կստանա թիմին վատ դրության մեջ դնելու համար:
Խաղը կայացել է նախօրեին, Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում: 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Էդեն Ազարը: 33-րդ րոպեին Վիդալը Վարանի ու Մոդրիչի հետ պայքարում ընկել է մրցակցի տուգանայինում: Մրցավարի հետ ակտիվ վեճերից հետո չիլիացին 2 դեղին քարտ է ստացել ու հեռացվել: Երկրորդ խաղակեսում «սերուցքայինների» առավելությունը կրկնապատկել է Ռոդրիգոն: