«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է հաղթել 15 անընդմեջ խաղում: Այս մասին «Թվիթերում» հայտնել է B/R Football-ը:
Այս ցուցանիշով գերմանացին շրջանցել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և իր թիմակից Ժոզուա Կիմիխին (14-ական հաղթանակ):