«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսսոն հայտնել է, որ նախատեսում է կատալոնացիների տնային մարզադաշտը՝ «Կամպ Նոուն» անվանափոխել ի պատիվ Լիոնել Մեսսիի:
«Մենք հանրաքվե կանցկացնենք, որ մարզադաշտի անունը փոխենք «Կամպ Նոու Լեո Մեսսի», - Ռուսսոյի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Արգենտինացին «Բարսելոնայում» է 2000 թվականից: «Կապտանռնագույնների» կազմում նա դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, ինչպես նաև ՉԼ-ի քառակի հաղթող: