TotalFootball.am


27.11.20 15:10

«Կլուժի» մարզիչ. «Մխիթարյանը մոտեցավ ինձ և ասաց, որ 11 մետրանոցի դրվագում խախտում չկար»


«Կլուժի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոմայից» կրած պարտությունից հետո (0:2) խոսել է խաղի մասին: 

«Մենք մեկ գոլ բաց թողեցինք, իսկ երկրորդը մրցավարի խղճին է: Այո, մրցակիցն ուժեղ էր, բայց մենք դիմադրություն էինք ցույց տալիս, մինչև երկրորդ գոլը, որը կազմակերպեց մրցավարը: Նույնիսկ մրցակցի խաղացողներն էին ասում, որ այդ դրվագում խախտում չկար: 

Մխիթարյանը մոտեցավ ինձ և խոստովանեց, որ այդ դրվագում խախտում չկար: Զարմանալի էր, որ նա 11 մետրանոց չէր էլ պահանջել, սակայն մրցավարը նշանակել էր այն»,- ասել է Պետրեսկուն հետխաղային ասուլիսի ժամանակ: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0