«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեո Պիռլոն բացատրել է, թե ինչու է թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն դուրս մնացել վաղը կայանալիք «Բենեվենտոյի» դեմ խաղի հայտացուցակից:
«Ես Ռոնալդուի հետ պայմանավորվել եմ, որ նա կհանգստանա, քանի որ փոքր ինչ հոգնել է վերջին խաղերից հետո: Մենք նախատեսել էինք, որ նա բաց կթողնի «Բենեվենտոյի» դեմ հանդիպումը»,- ասել է Պիռլոն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
«Բենեվենտո»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: