«Ինտերը» փոխարինող է գտել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Հաղորդվում է, որ իտալական ակումբը պատրաստ է պաշտոնանկ անել Կոնտեին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալից» կրած պարտությունից հետո:
Նշվում է, որ կողմերը բանակցում են պայմանագիրը վաղաժամ խզելու հարցով: «Ինտերը» ցանկանում է թիմ հրավիրել Մասիմիլիանո Ալեգրիին: Վերջինս միլանյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է գլխավորել «Ինտերը»: