Դիեգո Մարադոնա կրտսերը՝ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնայի որդին, հրաժեշտ է տվել հորը:
Արգենտինացի ֆուտբոլիստը նոյեմբերի 25 մահացավ սրտի կանգից: Նա 60 տարեկան էր:
«Դու չես պատկերացնի, թե որքան երջանիկ էի ես քեզ հետ: Ես ինձ անպարտելի էի զգում, երբ դու կողքիս էիր: Եվ դու չես պատկերացնի, թե որքան եմ կարոտելու քո գրկախառնությունները, հայրիկ: Կկարոտեմ այն ժամանակները, երբ մենք նստում էինք ու միասին դիտում մեր սիրելի «Նապոլիի» խաղերը:
Իմ երեխանե՞րը: Ինչպես են նրանք մեծանալու առանց սիրող պապիկի՞: Խոստանում եմ, որ նրանք միշտ կհիշեն քեզ, կհարգեն քո հիշատակն ու կհպարտանան իրենց պապիկով:
Տար ինձ քեզ մոտ, երբ կգա իմ ժամանակը, քանի որ ես միշտ ցանկացել եմ լինել քո կողքին: Չէ՞ որ, երբ որդին հոր կողքին է, նրա համար ոչինչ վախենալի չէ:
Բարի ճանապարհ, իմ սրտի № 10: Ես սիրում եմ քեզ», - գրել է Մարադոնա կրտսերը «Ինստագրամի» իր էջում: