«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հաղորդել է թիմի ֆուտբոլիստների հետ աշխատավարձերի կրճատման մասին համաձայնության հասնելու մասին: Աշխատավարձերի կրճատումը կօգնի ակումբին՝ խնայել 122 միլիոն եվրո:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հավաստիացնում էին, որ կատալոնական ակումբը նախատեսում է կրճատման օգնությամբ 190 միլիոն եվրո խնայել: Մինչ այդ «Բարսելոնան» հայտնել էր պաշտպաններ Ժերար Պիկեի ու Կլեման Լանգլեի, դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի և կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագրերի երկարաձգման մասին:
Պայմանագիր ստորագրած ֆուտբոլիստները համաձայնել են կարճաժամկետ հեռանկարում աշխատավարձի կրճատմանը: