«Ռոմայի» նախկին սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչին խոսել է հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ուզում եմ հատուկ անդրադառնալ Մխիթարյանին: Միկին 45 օր անցկացրեց ջրի մեջ, որպեսզի ապաքինվի ծանր վնասվածքից: Նա աշխատում էր օր ու գիշեր, կարծես իրեն մեղավոր զգար: Նա իսկական առաջնորդ է, լուռ է, բայց առաջնորդ է»,- ասել է Պետրաչին Radio Sportiva-ի հետ զրույցում: