«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Ալավեսից» կրած պարտության մասին (1:2):
Վատ արդյունքների մասին
«Ես բացատրություն չունեմ: Երբ մրցակիցը 3-րդ րոպեին գոլ է խփում, խաղի ընթացքը դժվարանում է: Մենք պետք է շարունակենք աշխատել: Մեզ չի բավականացնում կայունությունը:
Մենք չկարողացանք փոխել խաղի դինամիկան: Խնդիրներ ունենք կայունության հետ: Սա արդարացում չէ, այլ իրականություն»,- Զիդանի խոսքն է մեջբերել Marca-ն: