Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»:
Դաշտի տերերից առաջին կեսում աչքի ընկան Բեդնարեկն ու Ուորդ-Պրաուզը: Երկրորդ կեսում ՄՅՈւ-ից նախ հաշիվը կրճատեց Ֆերնանդեշը, իսկ Էդինսոն Կավանիի դուբլը հաղթանակ պարգևեց մանկունյանցիներին: