Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Ռոմային»:
Հանդիպման վերջնամասում հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խնդրել է մրցավարին ոչ մի րոպե չավելացնել, որպեսզի հանդիպումն ավարտվի որքան հնարավոր է շուտ: Այս մասին հայտնում է Romanews-ը:
«Ռոման» այս պարտությունից հետո 17 միավորով կիսում է 5-րդ հորիզոնականը «Նապոլիի» հետ: