«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է որակազրկվել Instagram-ում կատարած գրառման համար:
33-ամյա ուրուգվայցին ԱՊԼ-ի 10-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում դարձել էր 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Խաղից հետո Կավանին լուսանկար է հրապարակել «Gracias negrito» գրությամբ: Ավելի ուշ գրառումը հեռացվել է:
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան զբաղվում է այս հարցով: Նշվում է, որ ֆուտբոլիստը կարող է 3 խաղով որակազրկվել սոց. ցանցերում խտրական պահվածքի համար:
Ըստ Կավանիի՝ «negrito» բառը Հարավային Ամերիկայում օգտագործվում է համակրանք արտահայտելու ժամանակ: