«Արսենալի» վինգեր Նիկոլա Պեպեն հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է TodoFichajes-ը:
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը դիտարկում է իվուարցի հարձակվողին ձեռք բերելու տարբերակը և պատրաստ է նրա համար վճարել 40 մլն եվրո:
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կփորձի Պեպեին ձեռք բերել արդեն հունվարին:
25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 խաղի և դարձել 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: