Թուրինի «Յուվենտուսն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր են հաջորդ տարի ֆուտբոլիստների փոխանակում կատարել: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուս» կտեղափոխվի Մաուրո Իկարդին, իսկ հակառակ ուղղությամբ՝ Պաուլո Դիբալան:
Հաղորդվում է, որ գործարքի կայացման հավանականությունը կմեծանա, եթե «Ծեր սինյորան» չկարողանա համաձայնության գալ Դիբալայի հետ գործող պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցում: