«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի հարձակվող Էդեն Ազարի վնասվածքի մասին: Հիշեցնենք՝ Ազարը վնասվածք էր ստացել Պրիմերայի 11-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում (1-2):
Ավելի ուշ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք: Վերականգնման հստակ ժամկետները հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ բելգիացին մի քանի շաբաթ բաց կթողնի:
«Սա բարդ իրավիճակ է նրա համար, բայց դրա հետ պետք է հաշտվել: Առաջ նա երբեք վնասվածք չէր ստանում, իսկ հիմա... Նա կվերադառնա ավելի ուժեղ: Հոգեբանական ճնշո՞ւմ: Ոչ, Էդենը ճնշում չի զգում: Նա շատ ուժեղ է: Վնասվածքներ բոլոր թիմերում էլ լինում են: Ես կասկած չունեմ Ազարի կամ նրա որակների վերաբերյալ: Հուսով եմ՝ նա շուտով կվերադառնա շարք», - Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն: