«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը բացատրել է, թե ինչու է դատի տվել ակումբին:
««Բարսելոնան» ինձ ոչինչ չի առաջարկել պայմանագիրը վաղաժամ խզելու համար և ֆինանսական փոխհատուցում նույնպես չի եղել: Ինձ նույնիսկ չեն զանգահարել, որ ասեն ես հեռացված եմ:
Հասկանալի է, որ ակումբը դժվար շրջանի մեջ է: Ես հավատում էի, որ կօգնեմ ակումբին լուծել խնդիրները: Բայց մեր կատարած աշխատանքին, չկարողացանք արդյունքի հասնել»,- Սետյենի խոսքն է մեջբերել Marca-ն: