ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ» 2021 թվականին: Այս մասին հայտնում է La Parisien-ը:
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը ֆինանսական խնդիրներ ունի կորոնավիրուսի համավարակի շրջանում և չի կարող իրեն թույլ տալ տրանսֆերների համար մեծ գումար ծախսել:
Բացի այդ, խնդիրներ է առաջանալու նաև ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի վճարման հարցը:
Հաշվի առնելով ակումբում ֆինանսական վիճակը, «Ռեալը» պետք է նաև կրճատի ֆուտբոլիստների աշխատավարձը, ինչից հետո էլ հնարավոր չի լինի ձեռք բերել Մբապեին: