«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատմել է, որ թիմի հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հետ գրազ է եկել:
«Խորիկը մրցաշրջանի սկզբում լավ էր խաղում, սակայն գոլեր խփել չէր հաջողվում:
Ինչ վերաբերվում է գրազներին, ապա նա մինչև տարեվերջ պետք է ևս երկու գոլ խփի: Եթե նրան չհաջողվի դա անել, ապա պետք է սափրի գլուխը կամ էլ ներկի մազերը վառ գույնի»,- ասել է Կարպինը:
Ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում Բայրամյանը դարձել է 3 գոլի հեղինակ: