«Ռեալը» և ՊՍԺ-ն կարող են աստղային փոխանակում կատարել: Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն:
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը հետաքրքրվում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով և պատրաստ է նրա գործարքի մեջ ներառել Էդեն Ազարին:
Լրագրող Էդուարդո Ինդան նշում է, որ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համաձայնել է բաց թողնել թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորին, սակայն ակումբի ղեկավարությունը դիտարկում է Ազարի տարբերակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող հաջորդ տարի ձեռք բերել Կիլիան Մբապեին: