«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծիք է հայտնել, որ Պրիմերայի 11-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում (4-0) թիմի ավագ Լիոնել Մեսսիի դեղին քարտը պետք է չեղարկվի:
Հիշեցնենք՝ Մեսսին հեղինակեց այդ հանդիպման գոլերից մեկը, ինչից հետո ցուցադրեց արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» 10 համարի մարզաշապիկը՝ ի հիշատակ Դիեգո Մարադոնայի:
«Մենք գիտենք, որ գոյություն ունի դեղին քարտով պատժելու կանոն: Բայց մենք նաև գիտենք, որ Մեսսիի ժեստը հարգանքի տուրք էր Դիեգո Մարադոնային: Դա ինձնից կախված չէ, բայց ես կչեղարկեի դեղին քարտը», - Կումանի խոսքերն է մեջբերել Goal-ը: