«Ռեալը» խաղում է Դոնեցկի «Շախտյորի» հետ ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում:
Մադրիդցիների մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել հարձակվող Կարիմ Բենզեման: Նա անցկացնում է իր 124-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում:
Ֆրանսիացին այս ցուցանիշով մտել է ՉԼ-ում ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստների թոփ-10-յակ՝ հավասարվելով ՄՅՈՒ-ի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզին:
Թոփ-10-ում են նաև Իկեր Կասիլյասը (177), Կրիշտիանու Ռոնալդուն (172), Չավին (151), Մեսսին (146), Ռաուլը (142), Ռայան Գիգզը (141), Անդրես Ինյեստան (130), Սերխիո Ռամոսը (126) և Կլարենս Զեեդորֆը (125):