Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորից» կրած պարտությունը (0-2):
«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ: Մենք բարդ շրջաններ ենք ունեցել: Հիմա «Ռեալի» համար սև շրջան է: Այդպիսին է իրականությունը, բայց մենք պետք է շարունակենք աշխատանքը: Մենք «Շախտյորի» հետ խաղին պատրաստվել էինք շատ լավ, գերազանց անցկացրինք առաջին խաղակեսը, բայց չկարողացանք գոլ խփել: Մնացել է ևս մեկ խաղ, ու մենք պետք է հաղթանակ տանենք:
Ես ուժեր ունեմ և պատրաստ եմ ամեն ինչ տալ, ինչպեսև ֆուտբոլիստները: Պետք է բարձրացնել գլուխն ու մտածել հաջորդ խաղի մասին: Այլ ելք չկա: Այն, ինչ մենք անում ենք մարզումների ժամանակ, ընդհանուր ոչինչ չունի նրա հետ, ինչ կատարվում է խաղերի ժամանակ: Մենք կշարունակենք աշխատանքն ու հավատալը նրան, ինչ անում ենք», - Զիդանի խոսքերն է մեջբերել Marca-ն: