«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռացվել իր պաշտոնից:
Այս մասին հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: Վերջին երկու խաղում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվել է «Ալավեսին» Լա Լիգայում և 0:2 հաշվով՝ «Շախտյորին» Չեմպիոնների լիգայում:
Նշվում է, որ ակումբում հետևում են Զիդանի աշխատանքին և գնահատում իրավիճակը: Զիդանի ապագան իր զբաղեցրած պաշտոնում անորոշ է:
Առաջիկա խաղերը կարող են որոշիչ լինել Զիդանի ապագայի համար: