Պրիմերայի հանձնաժողովը որոշում է կայացրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին 11-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղի (0-4) արդյունքներով պատժելու մասին: Հիշեցնենք՝ արգենտինացին հեղինակեց գոլերից մեկը, ինչից հետո ցուցադրեց «Նյուելս Օլդ Բոյզի» 10 համարի մարզաշապիկը՝ ի հիշատակ լեգենդար հայրենակից Դիեգո Մարադոնայի, որը մահացավ նոյեմբերի 25-ին:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ կարգապահական կոնանակարգի 91-րդ հոդվածը խախտելու համար Մեսսին 600 եվրո տուգանք կվճարի: «Բարսելոնան» իր հերթին ստիպված կլինի 350 միլիոն եվրո վճարել 52-րդ հոդվածը խախտելու համար:
Նշվում է, որ Մեսսիի պատիժը խիստ բնույթ չի կրում, քանի որ այդ հոդվածը խախտելու համար հնարավոր էր 3000 եվրոյով տուգանվել: