«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը չի պատժվի VAR համակարգի աշխատանքի մասին կտրուկ խոսքերի համար, որոնք ասել էր Լա Լիգայի 7-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից հետո (1-3):
Չնայած այն փաստին, որ մրցումների կազմակերպման հանձնաժողովը գործ էր հարուցել Կումանի դեմ՝ մարզչի դեմ որևէ պատժամիջոց չի կիրառվի: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով Cadena Ser-ը:
Մարզչին կարող էին որակազրկել 2-ից 12 խաղով:
Հիշեցնենք՝ Կումանը հայտարարել էր. «Ես չեմ հասկանում VAR-ին: Նա աշխատում է մեր դեմ: «Բարսան» արժանի չէ այսպիսի պարտությունների»: