ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ ցանկանում է նորից միևնույն թիմում հանդես գալ «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի հետ:
«Ամենաշատն ուզում եմ նորից վայելել այս խաղը Մեսսիի հետ: Նա կարող է խաղալ իմ դիրքում, դա ինձ համար խնդիր չէ: Մյուս տարի անպայման պետք է միասին խաղանք նույն թիմում»,- Նեյմարի խոսքն է մեջբերել ESPN-ը: