TotalFootball.am


03.12.20 20:52

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն արձագանքել է Նեյմարի խոսքերին


«Բարսելոնայի» նախկին նախագահ, այժմ՝ այդ պաշտոնի թեկնածու Ժոան Լապորտան կարծիք է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի խոսքերի մասին, որը վստահություն էր հայտնել, որ կարող է հաջորդ տարի վերամիավորվել «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

«Ես գիտեմ՝ ինչ է ասել Նեյմարը, և ես պատասխան ունեմ: Բայց, հիմնվելով իմ փորձի վրա, ես ոչինչ չեմ ասի, ինչը կարող է ապակայունացնել թիմը: Ինձ համար նրա խոսքերը նորմալ են, քանի որ նրանք ընկերներ են:

Ես մշտապես կապի մեջ եմ եղել Մեսսիի հետ, բայց վերջին ժամանակներս մենք չենք շփվել: Նրանց հետ նոր պայմանագիրը քննարկելու համար ես պետք է նախագահ լինեմ: Այդ ժամանակ ես կարող եմ առաջարկ անել նրան: Լեոն գիտի, որ ես միշտ պահում եմ խոսքս: Նա մեծ ազդեցություն ունի ինչպես սպորտային, այնպես էլ տնտեսական պլանում: Լեոն ուզում է լինել «Բարսայում» և պատրաստ է օգնել նրան: Նրա պատմությունն ակումբում պետք է լինի նույնքան հիասքանչ, որքան եղել է մինչ այժմ: Եթե Մեսսին հեռանար, «Բարսելոնան» կգոյատևեր, բայց ավելի լավ կլինի, եթե նա մնա՝ չնայած դա էլ հեշտ չէ», - Լապորտայի խոսքերն է մեջբերել AS-ը՝ հղում անելով Catalunya Radio-ին:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0