«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սելթիկի» նկատմամբ տոնած կամային հաղթանակի մասին (4:2): 14-րդ րոպեի դրությամբ «Միլանը» պարտվում էր 0:2 հաշվով:
«Տղաները ցանկանում էին ստուգել՝ արդյոք լիովին ապաքինվե՞լ եմ կորոնավիրուսից: Մենք լավ սկսեցինք խաղը, բայց այդ երկու դրվագում սխալ թույլ տվեցինք: Սա կարող է լավ դաս լինել մեր համար: Ուրախ եմ, որ նույնիսկ առանց Կյաերի, այսպիսի երիտասարդ կազմով, թիմը պայքարեց նույնիսկ 0:2-ից հետո»,- Պիոլիի խոսքն է մեջբերել Football-Italia-ն: