«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը դեռևս որոշում չի կայացրել ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Onda Cero-ն:
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա ֆուտբոլիստն առաջարկներ ունի ՊՍԺ-ից և Ա Սերիայի ու ԱՊԼ-ի մի քանի ակումբներից:
Ռամոսը չի բացառում «Ռեալից» հեռանալու տարբերակները:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է 2021 թվականին: