Մադրիդի «Ռեալը», չնայած եղանակային անբարենպատաս պայմաններին, կարողացել է մեկնել Պամպլոնա՝ «Օսասունայի» դեմ խաղին:
Երեկ «Արքայական» ակումբի ինքնաթիռը մի քանի ժամ չի կարողացել Մադրիդի օդանավակայինից թռիչքի դուրս գալ առատ ձյան պատճառով: Ֆուտբոլիստներն ու անձնակազմը 3 ժամ մնացել են ինքնաթիռի մեջ:
Մադրիդցիների թվիթերյան պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, երբ ինքնաթիռը ժամանել է Պամպլոնա:
«Օսասունա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:
¡Estamos en Pamplona! @PalladiumHG | #HalaMadrid pic.twitter.com/UgyfXLf4I4
— Real Madrid C.F. (@realmadrid) January 8, 2021
Լա Լիգայի այսօր նախատեսված «Ատլետիկո»-«Ատլետիկ» խաղից առաջ թռիչքի հետ խնդիներ են ունեցել հյուրերը: Բասկյան թիմի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մադրիդում և վերադարձել է Բիլբաո: