Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Լիվերպուլը» 4:1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլլային», որը երիտասարդական կազմով էր մասնակցում այս խաղին, քանի որ հիմնական թիմում մեծ թվով կորոնավիրուսի դեպքեր էին հայտնաբերվել:
Դաշտի տերերի կազմում իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձած Լուի Բարրին հանդիպումից հետո փոխանակվում է մարզաշապիկներով հյուրերի կիսապաշտպան Ֆաբինյոյի հետ: Վայրկյաններ անց «Ասթոն Վիլլայի» մարզիչներից մեկը հորդորում է 17-ամյա Բարրին հետ վերցնել իր շապիկը, քանի որ սա իր դեբյուտային հանդիպումն էր և պետք է այն պահել:
Երիտասարդը նորից մոտենում է Ֆաբինյոյին և հետ վերցնում իր շապիկը՝ փոխարեն վերադարձնելով Ֆաբինյոյին նրա մարզաշապիկը: Բրազիլացին վերցնում, այնուհետև նորից իր շապիկը փոխանցում է Բարրիին: Վերջինս իր մոտ պահեց իր մարզաշապիկը և վերցրեց նաև Ֆաբինյոյինը:
This is amazing
— Football on BT Sport (@btsportfootball) January 8, 2021
Louie Barry swapped shirts with Fabinho, but after a word with a member of Villa staff, chased him down the tunnel to ask for it back!
Now he's got Fabinho's shirt, and his debut shirt #EmiratesFACup pic.twitter.com/6P36O5ciiW