Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կշարունակի հանդես գալ «Ռոմայում»:
Ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, հայ ֆուտբոլիստը համաձայնության է հասել հռոմեական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ 3 պայմանների իրականացման դեպքում ժամկետն ավտոմատ կերկարաձգվի ևս մեկ տարով: Այդ 3 պայմանները վերաբերվում էին խփած գոլերի քանակին, ասիստների քանակին և անցկացրած հանդիպումների թվին:
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, բոլոր պայմաններն իրականացվել են: Մնում է սպասել պաշտոնական հայտարարության: