«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզայի ու հարձակվող Պաուլո Դիբալայի երկխոսությունը Ա Սերիայի 16-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում հայտնվել է եթերում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Առաջին գոլը Կյեզան խփեց Դիբալայի փոխանցումից: Գոլից հետո Կյեզան շարունակեց իր վազքը դեպի դաշտի հանդիպակաց անկյունը, որպեսզի տոնի գոլը մյուս թիմակիցների հետ, իսկ Դիբալան կատակել է՝ փորձելով երախտագիտություն ստանալ: Խաղադաշտի բարձրախոսները ֆիքսել են գոլը տոնելիս «Յուվենտուսի» աստղերի դիալոգը:
«Դու մեծ Պաուլոն ես, դու հիանալի ես», - ասել է Կյեզան Դիբալային:
«Այնպես որ, հաջորդ անգամ մոտեցիր ու գրկիր ինձ», - պատասխանել է Դիբալան: