«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի կիսապաշտպան Դոննի վան դե Բեկի մասին:
«Շատ լավ ֆուտբոլիստներ կան, որոնց ժամանակ է պետք, որ դրսևորեն իրենց: Իհաչկե, մենք չենք սպասում, որ մարդիկ, որոնց համար Դոննին միևնույն չէ, կլռեն: Նրանք լավագույնն են ցանկանում նրա համար: Դոննին կխաղա «Ուոթֆորդի» հետ: Դա ևս մեկ շանս է նրա համար: Մենք խոսել ենք, ու ես նրան հասկացրել եմ, որ մենք գնահատում ենք նրան: Նա իրեն դրսևորելու լավ հնարավորություն ունի», - Սուլշերի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Ամստերդամի «Այաքսից», սեպտեմբերի սկզբին: Տրանսֆերն արժեցել է 40 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ: