Ինչպես տեղեկացնում է AS-ը, 40 աշխատակիցներ աշխատում են «Օսասունայի» ստադիոնում, որպեսզի խոտածածկը լավ վիճակում պահեն «Ռեալի» դեմ խաղի համար, որը նախատեսված է այսօր՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
Այնուամենայնիվ, առատ ձյան տեղումները բարդացնում են իրավիճակը:
Խոտածածկին հատուկ տաքացնողներ լամպեր են տեղադրվել: Նշվում է, որ ըստ կանխատեսումների՝ ձյան տեղումներն ուժեղանալու են:
Հաղորդվում է, որ արդեն հիմա պետք է Լա Լիգան որոշում կայացներ խաղի անցկացման կամ հետաձգման վերաբերյալ, սակայն դեռևս ոչ մի պաշտոնական հայտարարություն չկա:
«Ռեալն» էլ իր հերթին առաջարկել է խաղի սկիզբը հետաձգել մեկ ժամով:
Bello en cualquier circunstancia. El Sadar se pone a punto para el partido de esta noche gracias al trabajo de los empleados de #Osasuna. #OsasunaRealMadrid pic.twitter.com/yKwse5W08K
— C. A. OSASUNA (@CAOsasuna) January 9, 2021