Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ դարձավ Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Լեյպցիգի» դեմ խաղում (3:1):
Նորվեգացին մեկնարկային 25 խաղում Բունդեսլիգայում դարձել է 25 գոլի հեղինակ և սա մրցաշարի ռեկորդ է:
Նախորդ արդյունքը պատկանում էր «Համբուրգի» նախկին ֆուտբոլիստ Ուվե Զելերին, որը մեկնարկային 25 խաղում դարձել էր 23 գոլի հեղինակ: