«Ռոման» սեփական հարկի տակ 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ: Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, որը 8-րդն էր հայ ֆուտբոլիստի համար Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում:
Այսպիսով՝ եվրոպական թոփ 5 լիգաներում միայն Մխիթարյանն ու «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն են, որ հատել է 8-ական՝ գոլի և գոլային փոխանցման սահմանը:
Հայ կիսապաշտպանը խփել է 8 գոլ և դարձել 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Քեյնը՝ 10+11: