«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն խոստովանել է, որ զղջում է մոտ 400 հազար եվրո արժողությամբ Laborghini Aventador գնելու համար:
«Պատկերացում չունեմ, թե ինչու եմ գնել այդ մեքենան, գրողը տանի: Ես այդ մեքենայով 6 տարվա ընթացքում ընդամենը 200 կմ եմ անցել: Գրեթե չեմ օգտվել դրանից: Երկու տարի գլուխ էի ջարդում, թե ինչու եմ ընդհանրապես գնել դա:
Հիմա այն պարզապես փտում է ավտոտնակում ու պատվում է սարդոստայնով», - 32-ամյա արգենտինացու խոսքերն է մեջբերել Marca-ն: