«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է «Ինտերի» հետ խաղի մասին:
«Մեծ թիմերի հետ հաղթանակների բացակայությո՞ւնը: Ինձ դա չի անհանգստացնում:
Ինչո՞ւ երկրորդ կեսը վատ սկսեցինք: «Ինտերը» Բրոզովիչին և Վիդալինավելի ներքև իջեցրեց, իսկ մենք չկարողացանք փակել նրանց, թուլացրեցինք ագրեսիվությունը: Դժվար խաղալ այսպիսի մրցակցի դեմ, երբ չկա պրեսիինգ:
Եթե ցանկանում ենք լավ խաղալ ուժեղ թիմերի դեմ, ապա պետք է կարողանանք ավելի շատ ժամանակ պրեսինգ կիրառել»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football Italia-ն: