«Պորտուի» կիսապաշտպան Օտավիուն կարող է կարիերան շարունակել այլ թիմում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան:
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում են «Ռոման» և «Արսենալը»:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2021 թվականի հունիսին:
Ընթացիկ մրցաշրջանում Օտավիուն մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: